Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ի՞նչ կլինի, եթե…

Ի՞նչ կլինի, եթե…
01.04.2024 | 16:01

Ի՞նչ կլինի լրագրողի հետ, եթե բարձրաձայնի ճշմարտության մասին։ Ճիշտ է, կմնա անգործ։

Ի՞նչ տեղի կունենա զինվորականի հետ, եթե պաշտպանի սահմանն ու չկատարի նահանջ հրամանը։

Ճի՛շտ է, կմնա անգործ։

Ի՞նչ տեղի կունենա ԱԱԾ-ականի հետ, եթե իրականացնի հակահետախուզություն ու ձերբակալի բարձր պաշտոն զբաղեցնող օտարերկրյա գործակալի։

Ճի՛շտ է, կմնա անգործ։

Ի՞նչ տեղի կունենա զինկոմի հետ, եթե повестка կուղարկի մի ինչ-որ օլիգարխի բճի։

Ճի՛շտ է, կմնա անգործ։

Ի՞նչ տեղի կունենա դատավորի հետ, եթե իրականացնի արդարադատություն։

Ճի՛շտ է, կմնա անգործ։

Հայն ուրիշների տների ու ծխերի հաշվին տուն պահող է, օջախ պահող է։

Հային պետք է փրկել օջախ պահող հայերից։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ